TANIQ NGO

Հարցաշարերի ամփոփում

2024-02-07 21:24:07

Հարցաշարերի ամփոփում

Ներկայացված են կրթական կազմակերպությունների կարծիքները (կարմիր գույնով ներկայացված է Տանիք” ՀԿ տեսակետը)

RES Sector in Armenia      

Վերականգնվող Էներգետիկայի ոլորտը Հայաստանում

 

1.      ՎԷ ոլորտի զարգացումը ՀՀ –ում գնահատվում է միջին, կամ  բավարար:

“Տանիք” ՀԿ ուսումնասիրության արդյունքը հետևյալն է. 

a.       Ոլորտի առանձին ճյուղեր, ինչպիսիք են շենքերի ու շինությունների կահավորումը  ՖՎ կայաններով և արեգակնային կոլեկտորներով բավականին լավ է զարգանում:

b.      Շենքերի ջերմամեկուսացումը, էնեգետիկ ծախսերի նվազեցումը և կանաչ էկոնոմիկային առնչվող մյուս գարծառույթները ցածր մակարդակում են և չեն համապատասխանում այն տեմպերին, որով  ներ են դրվում Արևային կայանները:

c.       Կրթական հաստատություններում չկան  էկոդաստիարակության պրակտիկ  դասընթացներ, որոնք ոչ միայն աճող սերնդին կկապեին բնության հետ, այլև նրանց մեջ կզարգացնեին շրջակա միջավայրը պահպանելուն ուղղված հմտությունների ձեռքբերումը:

2.      Օրենսդրական դաշտի ազդեցությունը գնահատվել է անբավարար, կամ վատ: վատ:

“Տանիք” ՀԿ ուսումնասիրության արդյունքը հետևյալն է. 

a.       Օրենսդրական դաշտի անկայունությունը և օրենքների հաճախակի փոփոխությունները Ներդրողների, Մատակարարների և շահառուների շրջանում առաջ են բերում անվստահության մթնոլորտ: Արդյունքում, շատ գործարարներ, զգուշանում են ներդրումներ կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

b.      Հաջորդ խնդիրը էներգետիկ ոլորտի մոնոպոլիզացիան է: Դա բերել է նրան, որ մոնոպոլ դիրքում գտնվող կառույցի շահերից ելնելով, մշակվում են օրենքներ, որոնք երկարացնում են ՎԷ կայանների ծախսածածկման ժամկետները:

c.       Մեծ հզորություններով ՎԷ կայանների ներդրման պարագայում մենաշնորհային կառույցների շահերի պահպանման համար,   ստեղծվում են խոչնդոտներ, որոնք անհնար են դարձնում նախագծերի իրականացումը:

d.      Բացի այդ, Էներգոարտադրողների և Էներգոիրացնողի Մենաշնորհային դիրքը անկառավարելի են դարձնում գնագույացումն ու գնահաշվարկը:

3.      Վերականգնվող էներգիայի համակարգերի շուկայի որակական զարգացման կարևորագույն միջոցառումներ են համարվել ուղարկված հարցաշարում ներկայացված միջոցառումները:

“Տանիք” ՀԿ ուսումնասիրության արդյունքում  ևս շուկայի որակական զարգացման կարևորագույն միջոցառումներ են համարվել հարցաշարում ներկայացված միջոցառումները:

4.      Հայաստանում առաջիկա 5 տարում խելացի ցանց ստեղծելու հեռանկարը հարցին չեն պատասխանել: 

“Տանիք” ՀԿ նման հեռանկարը համարում է անիրական:

5.      Վերականգնվող էներգիայի համակարգերի շուկայի հեռանկարները Հայաստանում առաջիկա 2 տարումգնահատվել են բավարար:

“Տանիք” ՀԿ  նույնպես նման հեռանկարը համարում է իրատեսական

 

 

 

Quality and Efficiency of RES installations

Վերականգնվող էներգետիկ  կայանքների որակ և արդյունավետություն

 

6.       

7.      ՀՀ-ում ներկայումս տեղադրված  ՖՎ կայանքների որակը համարվել է բավարար է:

“Տանիք” ՀԿ  այդ գնահատականը  համարում է իրատեսական

8.      ՖՎ-ների տեղադրման որակը (նախագծման, իրականացման և պահպանման հետ կապված) ունի բարելավման կարիք:

“Տանիք” ՀԿ մասնագետների կարծիքով բարելավմանն ուղղված պարտադիր միջոցառումներ պիտի դառնան.

a. նախագծի պատրաստումն ու ներկայացումը պատվիրատուի կողմից:

b.             Հանձնված կայանի սերտիֆիկացումը:

 

9.      Աղյուսակում ներկայացված միջոցառումները հարցաշարին պատասխանողները համարել են կարևոր: 

“Տանիք” ՀԿ ևս դրանք համարում է կարևոր:

10.  ՀՀ-ում կա՞ համապատասխան որակավորում ունեցող տեխնիկական անձնակազմ ՖՎ համակարգերի տեղադրման և պահպանման համար հարցի պատասխանները եղել են դրական: 

“Տանիք” ՀԿ  կարծում է, որ հարցի պատասխանը բացասական է, քանի որ տեղադրողները հիմնականում ինքնուս են և չունեն համապատասխան որակավորում:

11.   ՀՀ-ում ՖՎ կայանքների տեղադրող տեխնիկական անձնակազմի պատրաստվածության մակարդակը գնահատվել է a, b, c հարցերով միջին-բավարար, իսկ d,e,f  հարցերով վատ:  բավարար:  

“Տանիք” ՀԿ  կարծում է, որ բոլոր հարցերի մասով  պատասխանը պետք է լինի վատ:

12.  ՀՀ-ում   ՖՎ կայանքների, կանաչ և խելացի շենքերի ոլորտում դասընթացավարների պատրաստվածության և որակավորման մակարդակը գնահատվել է հիմնականում բավարար, իսկ որոշ հարցերում վատ: 

“Տանիք” ՀԿ  կարծում է, որ բոլոր հարցերի մասով  պատասխանը պետք է լինի վատ:

13.  Դասընթացավարներին անհրաժեշտ  վերապատրաստման ոլորտները հարցի պատասխանում նշվել են աղյուսակում ներկայացված բոլոր ոլորտները:

“Տանիք” ՀԿ  կարծում է, որ աղյուսակի առաջին սյունակի մասով, մասնագետները ունեն բավարար պատրաստվածություն: Մնացած հարցերով ունեն վերապատրաստման կարիք:

 

14.  ՀՀ-ում վերականգնվող էներգիայի համակարգերի ոլորտում մասնագետների վերապատրաստման որակի բարելավման համար առաջարկված բոլոր հարցերը համարվել են կարևոր:

“Տանիք” ՀԿ  մասնագետները նույնպես համարում են ներկայացված հարցերը կարևոր:   

Նշված միջոցառումները չէինք ցանկանա դիտարկել ամենակարևոր կամ ոչ կարևոր սանդղակով: Դրանք բոլորը կարևոր են: 

 

 

 

15.  .

Competences and certification of specialists working in the RES sector

Վերականգնվող էներգետիկայի  ոլորտում աշխատող մասնագետների իրավասություններ և ատեստավորում

 

 

 

16.  ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի կայանքների  տեղադրման մասնագետների մասնագիտական հստակ կառուցվածք չկա:

“Տանիք” ՀԿ  կարծում է, այդ գնահատականի հետ համամիտ է:

 

17.  ՀՀ-ում կան բավարար հնարավորություններ այդ մասնագետների համապատասխան տեխնիկական վերապատրաստման համար:

“Տանիք” ՀԿ  կարծում է, այդ գնահատականի հետ համամիտ է:

 

18.  ՀՀ-ում վերականգնվող էներգետիկ կայանքների  տեղադրման մասնագետների տեխնիկական պատրաստվածությունը և տեխնիկական հմտությունները համապատասխանում են շուկայի պահանջներին հարցին պատասխանները եղել են բացասական:

“Տանիք” ՀԿ  կարծում է, այդ գնահատականը սխալ է: Այն համապատասխանում է հայկական շուկայի պահանջներին:

19.  ՀՀ-ում վերականգնվող էներգիայի կայանքների որակի հատուկ ստանդարտների ներդրման աջակցության հարցին բոլորը պատասխանել են դրական: 

 

20.  ՀՀ-ում վերականգնվող էներգիայի մասնագետների ատեստավորումը կնպաստի՞ ՀՀ-ում վերականգնվող էներգիայի շուկայի աճին  հարցի պատասխանները եղել են դրական:   

“Տանիք” ՀԿ  կարծում է, այդ գնահատականը սխալ է: Շուկայը աճը պայմանավորված է այլ գործոններով: 

21.  ՀՀ-ում վերականգնվող էներգիայի համակարգեր տեղադրողների վերապատրաստողների հավաստագրումը կնպաստի՞ ՀՀ-ում վերականգնվող էներգիայի շուկայի աճին  հարցի պատասխանները եղել են դրական:  

“Տանիք” ՀԿ  կարծում է, այդ գնահատականը սխալ է: Շուկայը աճը պայմանավորված է այլ գործոններով: 

 

Statistical Data                 Վիճակագրական տվյալներ

 

Հարցաշարի հարցերին պատասխանել են

a.       Ազգային պոլիտեխնիկական համալսարանը,

b.      ՀՀ կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը,

c.       ՀՀ գորրծատուների միության կազմում ներառված կրթական կազմակերպությունները:

d.      “Տանիք” ՀԿ-ն: